Հասարակություն 

Ռուսաստանում պատշգամբում ծխողները ստիպված կլինեն վճարել հարևաններին

analitik.am

Ռուսաստանի Գերագույն դատարանը ճանաչել է քաղաքացիների իրավունքը՝ բարոյական փոխհատուցում ստանալու նրանցից, ովքեր կծխեն պատշգամբում:

Որոշման մեջ նշվում է, որ քաղաքացիները կարող են ազատ օգտագործել իրենց կողմից զվաղեցրած բնակտարածքը, սակայն պետք է դա անեն այնպես, որ չխանգարեն մյուսներին: Դա վերաբերում է նաև ծխելուն: Այսինքն պետք է ծխել այնպես, որ ծուխը չներթափանցի հարևանների տարածք, հակառակ դեպքում վերջիններս իրավունք են ստանում փոխհատուցում պահանջել:

Որոշումը կայացվել է 2 տարի տևած դատական գործից հետո: Նշյալ գործի կողմերից մեկը մյուս կողմից 25 հազար ռուբլու չափով փոխհատուցում էր պահանջում այն բանի համար, որ ինքն ու իր երեխան ստիպված են եղել դիմանալ վերջինիս ծխախոտի ծխին:

Նույն շարքից