Սպորտ 

Լեւոն Արոնյանը կմասնակցի London Chess Classic-ին

analitik.am

Դեկտեմբերի 1-ից 11-ը Լոնդոնում կկայանա London Chess Classic շախմատի միջազգային գերմրցաշարը (10 մասնակից, շրջանաձեւ մրցակարգ), որը Grand Chess Tour-ի վերջին՝ հինգերորդ փուլն է:

Մասնակիցների կազմը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Լեւոն Արոնյան (Հայաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Սերգեյ Կարյակին (ՌԴ), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Մայքլ Ադամս (Անգլիա):

Վաղը առաջին տուրում միմյանց հետ կխաղան. Նեպոմնյաշչի - Արոնյան, Կարլսեն - Կարուանա, Ադամս - Կարյակին, Նակամուրա - Անանդ, Սո - Վաշյե-Լագրավ:

Նույն շարքից