Հասարակություն 

Նախատեսվում է Ստեփանծմիդա-Լարս ավտոճանապարհի մոտակայքում թունել կառուցել

analitik.am
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինական մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Ստեփանծմիդա-Լարս ավտոճանապարհի մոտակայքում նախատեսվող թունելի կառուցման մի շարք մանրամասներ։
Վահան Մարտիրոսյանն ընդգծել է Հայաստանի համար այդ ճանապարհի կարևորագույն նշանակությունը և հույս հայտնել, որ մինչև թունելի կառուցումը, հատկապես ձմեռային ժամանակահատվածում, հատուկ ուշադրություն կդարձվի ճանապարհի ձնամաքրման աշխատանքներին։
Զուրաբ Ալավիձեն հավաստիացրել է, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ ճանապարհի անցանելիությունն ապահովելու համար: Նա ընդգծել է, որ Վրաստանի համապատասխան կառույցները ճանապարհների մաքրման աշխատանքներն իրականացնում են արտակարգ ռեժիմով:
Հանդիպմանը քննարկվել են նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև չեզոք գոտու ավտոճանապարհի երթևեկելի մասի լայնացման շինարարական աշխատանքներին և Վրաստանը Հայաստանին կապող ճանապարհի արդիականացմանն առնչվող հարցեր:

Նույն շարքից