Քաղաքականություն 

ԼՂ հարցում Թուրքիան կպաշտպանի ցանկացած ձևակերպում, որը ձեռնտու կլինի Ադրբեջանին. Չավուշօղլու

analitik.am

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պաշտպանելու է ցանկացած ձևակորպում, որը ձեռնտու կլինի Բաքվին: Այս մասին թուրք պաշտոնյան խոսել է Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Չավուշօղլուն կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ակտիվ քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման համար՝ նշելով, որ իր երկիրը պաշտպանում է միջնորդների ջանքերը:

Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ Անկարան աջակցում է նաև Ռուսաստանի ջանքերը:

Նույն շարքից