Ռազմական 

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը պատրաստ են մեկնել Սիրիա. Սիդորով

analitik.am

ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը պատրաստ են մասնակցել Սիրիայի և աշխարհի մյուս տարածաշրջաններում հակամարտությունների կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

«Ինչպիսի որոշում կայացնեն երկրների ղեկավարները, այդպիսի կատարում էլ կլինի: Ես միայն կասեմ, որ մեր խաղաղապահները պատրաստ են ցանկացած առաջադրանք կատարել աշխարհի ցանկացած կետում »,-ասել է Սիդորովը:

Գեներալ-գնդապետը հավելել է, որ համապատասխան գործողություններ սկսելու համար միայն անհրաժեշտ է Հավաքական անվտանգության Խորհրդի և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումները:

Նույն շարքից