Գլխավոր Հասարակություն 

Խորհրդարանը վավերացրեց զենք գնելու համար Ռուսաստանից 100 միլիոն դոլարի վարկ վերցնելու համաձայնագիրը

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին խորհրդարանը միաձայն վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը:

Համաձայնագիրը վավերացվեց 92 ձայնով:

Ավելի վաղ հարցի հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել էր՝ այս համաձայնագրի վավերացմամբ ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի մինչեւ 100 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: Հայկական կողմը վճարելու է վարկի տասը տոկոսը եւ օգտագործելու է վարկը 2018-2022 թվականներին, վարկի առաջին վճարումը կատարվելու է 2023 թվականին: Պետական արտահանման վարկը պետք է վերադարձվի 15 տարվա ընթացքում, իսկ ռազմական տեխնիկայի մատակարարումները կկատարվեն հինգ տարվա ընթացքում:

Նույն շարքից