Գլխավոր Հասարակություն Ֆեյսբուք 

Եթե Ուրիխանյանը կարա ցուցում ստանա, ինչո՞ւ չի կարող ստանալ ՀՔԾ-ն, ՔԿ-ն, ՊՆ-ն ու ԱԱԾ-ն. Արթուր Դանիելյան

analitik.am

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հինգ օր առաջ, բանտից նոր դուրս եկած մի լրագրող, ասուլիս էր հրավիրել: Ասուլիսի ժամանակ նա նշեց ՌԴ դեսպանի հետ շատ ուշագրավ և սպառնալիքներով լի իր հանդիպման մասին, մեկուսարանում ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնական հանցագործությունների քննության վարչության պետ Կարեն Կարապետյանի հետ «զրույցների» մասին, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրի ու քննիչների համագործակցության սխեմաների մասին և բազմաթիվ այլ անուններ և փաստեր: Հելսինկյան ասոցիացիայի կողմից քաղբանտարկյալ ճանաչված այս անձի ասուլիսին եկել էր մեկ TV, մեկ էլեկտրոնային լրատվական ու մի քանի երրորդ կարգի կայք:

Դե, Հելսինկյանն ում ասես քաղբանտարկյալ ա կնքում, հարցը դա չի: Իմ համար ուշագրավ էր, որ տեղեկատվական տոտալ բլոկադայի տակ է ընկել մի մարդ, որն ամբողջ պետ ապարատի մասին հստակ փաստերով ահագին կոմպրոմատ լցրեց դաշտ ու, ինչքան հասկացա, դեռ ահագին էլ ունի լցնելու: Տարօրինակ է, չէ՞, որ Ռուզան Խաչատրյանի լիրիկական, մշուշոտ ստատուսները շաբաթներով մեկնաբանում էին բոլոր լրագրիստները, իսկ այս չինովնիկների դեմ չկար գեթ մեկ հիշատակում: Ոմանք նույնիսկ մեղադրում էին դատապարտվածին, որ իր տպած հոդվածներն արտատպված էին: Մեղադրում էին, բայց բոլոր միջոցներով խուսափում ուղղակի շփումից: Չէին փորձում մի հարցազրույցով դիմակը պատռել, ոչնչացնել: Իսկ այն փաստը, որ այդ արտատպման համար նրան ազատազրկել են, առանձնապես չէր տանջում իր գործընկերներին:

Ինչևէ, հայոց ԶԼՄ դաշտի նենգ ու հակապետական էությունը ոչ մեկիս համար նորություն չէ, ինձ դա չէր հետաքրքիր: Հետաքրքիրն այն է, որ այս աղջիկն իր ասուլիսում, տեսախցիկների առջև նշում է, որ ՀՔԾ վարչության պետ Կարեն Կարապետյանը պահանջել է իրենից ցուցմունքներ՝ տարբեր պաշտոնյաների և մասնավորապես ոստիկանության դեմ: Ինձ հետաքրքիր էր, որ Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցիչը դատարանում հայտարարել էր, որ Ուրիխանյանին օգտագործել է ՎՏԲ բանկը: Ինձ հետաքրքիր էր, որ ՌԴ դեսպանատունը չի հերքել հանդիպման փաստը, փոխարենը պաշտոնապես հրաժարվել է մեկնաբանություններից, որովհետև վկաներ ի հայտ եկան:

Ինձ սա հետաքրքիր էր, քանի որ հերթական ապացույցն էր, որ ՀԱԿ-իստների հորինած «ռեժիմ» եզրույթը գոյություն չունի, որ անցած տարվա ահաբեկչությունը կազմակերպել են «ռեժիմ» կոչեցյալի ներսում գտնվող ուժային կառույցների ակտիվ մասնակցությամբ և արտասահմանյան ցուցումով: Եթե Ուրիխանյանը կարա ցուցում ստանա, ինչո՞ւ չի կարող ստանալ ՀՔԾ-ն, ՔԿ-ն, ՊՆ-ն ու ԱԱԾ-ն:

ՊՊԾ գրավումից երկու ամիս առաջ ՀՔԾ վարչության պետը ոստիկանության ղեկավարության դեմ ցուցմունք է փորձում շորթել: Պատրաստվում էին տղերքը, դաշտը մաքրում հնարավոր խոչընդոտներից:

Հ.Գ. Այս մի ասուլիսի լուսաբանմանը հետևելով՝ շատ հեշտ կարելի է հասկանալ անցած ամռանը, ով, ում է սատարել և ինչու: Կարելի է նաև հասկանալ, որ ՊՊԾ-ի գրոհը կուլ գնաց և սկսում է հակագրոհը: Անկախության պատերազմի նոր էտապ է սկսվում...

Նույն շարքից