Գլխավոր Հասարակություն 

Բոլոր մեղավորները պատժվելու են. Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրն է Անի Հովհաննիսյանը /տեսանյութ/

analitik.am

«Այս գործն իրավական հարթության մեջ ի սկզբանե եղել է խայտառակություն»,-Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ժամանակ հայտարարել է  Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը՝ խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի և դատավճռի մասին:

Հովհաննիսյանի խոսքերով, Տիգրան Ուրիխանյանի հետ եղել է ընդամենը համագործակցության պայմանագիրը, որը վերջինս հետագայում ներկայացրել է որպես շորթում:

«Ստացվեց իրավիճակ, որ ինձ այնքան երկար պահեցին ապօրինի կալանքի տակ, որ չէր կարող չլինել դատավճիռ: Իմ նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է պատվիրատուներին, ապա ես ձեր եթերից խոստանում եմ, որ բոլորը պատժվելու են՝ անկախ ունեցվածքից, դիրքից ու պաշտոնից: Որևէ մութ կետ չեմ թողնելու, սա իմ պատվի հարցն է»,-հավելել է լրագրողը:

 

Նույն շարքից