Սպորտ 

Ինչու է Մոուրինիոն վիճել Սիթիի ֆուտբոլիստների հետ. Շշեր են նետվել, հոնքեր են վնասվել

analitik.am

Ինչպես հայտնում է Goal.com-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին դուր չի եկել այն, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները աղմկել են՝ տոնելով իրենց հաղթանակը դերբիում:

Պորտուգալացին քաղաքաբնակների վարքն անընդունելի է համարել և պորտուգալերեն պահանջել է ավելի զուսպ լինել: Մոուրինոյին պատասխանել է Սիթիի դարպասապահ Էդերսոնը, ապա վիճաբանությանը միջամտել են մյուս ֆուտբոլիստները:

Վիճաբանության արդյունքում վնասվել է Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետայի հոնքը:

Իսկ Մոուրինիոն աչքի է ընկել հակառակորդների վրա շիշ նետելով:

 

Նույն շարքից