Հասարակություն 

Գյումրիում այրված տնակում մոխրացած դի է հայտնաբերվել

analitik.am

Դեկտեմբերի 12-ին ժամը 00:18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի նախկին կոշիկի գործարանի մոտակայքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Շիրակացի փողոցի թիվ 97 տան մոտակայքում գտնվող ինքնաշեն տնակ (6 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:35-ին, մարվել՝ 02:12-ին:

Ամբողջությամբ այրվել է տնակը՝ գույքով:

Փրկարարները տնակի ներսում հայտնաբերել են՝ 1952 թ. ծնված Գ. Ս.-ի մոխրացած դին:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Նույն շարքից