Սպորտ 

Շախմատի պատանեկան Օլիմպիադա. Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականն առաջատարն է

analitik.am

Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում դեկտեմբերի 11-ին մեկնարկել է շախմատի պատանեկան Օլիմպիադան (մինչեւ 16 տարեկան), որին մասնակցում է 28 երկրի 30 հավաքական (Հնդկաստանը ներկայացված է 3 թիմով):

Հայաստանի հավաքականը, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ, ներկայացնում են Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Աննա Սարգսյանը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է մեկ աղջիկ, որը պետք է խաղա նվազագույնը երեք պարտիա:

Երեկ առաջին տուրում պատանիների մեր հավաքականը 4:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Շրի-Լանկայի թիմի նկատմամբ:

Այսօր ընթանում են երկրորդ եւ երրորդ տուրերը: Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Իսրայելին եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով հինգ հավաքականի:

Երրորդ տուրում Հայաստանի պատանի շախմատիստների մրցակիցը Հնդկաստանի հավաքականն է (Green):

Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 18-ին

Նույն շարքից