Հասարակություն 

8 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրանում

analitik.am

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10։04-ին տեղեկություն է ստացվել, որ սույն թվականի դեկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 01:41-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 12-ին, ժամը 21:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.770 և արևելյան երկայնության 57.280 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 53 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

Ըստ նախնական տվյալների զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Նույն շարքից