Քաղաքականություն 

Էրդողանն Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք: Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա Էրդողանի խոսքերով, այն ահաբեկչական պետություն է:

«Բավական է միկ-երկու քայլ անել այնտեղ, որպեսզի հասկանալի լինի, որ քաղաքն օկուպացված է: Իսրայելն ահաբեկչական պետություն է: Ահաբեկիչ-զինվորականները երեխաներին բռնում են և բանտ տանում»,-հայտարարել է Էրդողանը Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթաժողովի ժամանակ:

Թուրքիայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք քննադատել են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի որոշումը:

Նույն շարքից