Հասարակություն 

Կրասնոյարսկում կորցրել են օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկիի աճյունամոխիրը. Ngs.24

analitik.am

Կրասնոյարսկի չինովնիկները չեն կարողանում պատասխանել հարցին, թե որտեղ է գտնվում աշխարհահռչակ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկիի աճյունամոխիրը, գրում է Ngs.24-ը:

Հայտնի օպերային երգիչը մահացավ նոյեմբերի 22-ին: Նրա աճյունամոխրի մի մասը թաղվեց Մոսկվայում, իսկ մյուսը պետք է հողին հանձնվեր երգչի ծննդավայրում՝ Կրասնոյարսկում: Սակայն դա դեռ տեղի չի ունեցել:

ՌԴ մշակությի նախարարությունը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

Ավելի ուշ երգչի ազգականներից մեկը հայտնել է, որ վերջինիս աճյունամոխիրը գտնվում է Կրասնոյարսկի բժշկական կենտրոններից մեկում:

 

 

Նույն շարքից