Քաղաքականություն 

Էրդողանը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի դեսպանատուն բացելու մասին

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի դեսպանատուն ստեղծել: Այս մասին Էրդողանը հայտարարել է դեկտեմբերի 17-ին՝ նշելով, որ մոտ է այն օրը, երբ Թուրքիան այնտեղ բացելու է Պաղեստինում իր դեսպանատունը:

Հստակ ժամկետներ չեն նշվում, թե երբ է Անկարան մտադիր այդ քայլին գնալ:

Միայն հայտնի է, որ սա թուրքական պատասխանն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով օրեր առաջ Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք՝ հավելելով, որ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելու է հենց Երուսաղեմ:

Նույն շարքից