Սպորտ 

«Բարսելոնայում» բացատրել են, թե ինչու չեմպիոնական միջանցք չեն կազմակերպելու «Ռեալի» համար

analitik.am

«Բարսելոնայի» տնօրեններից Գիլերմո Ամորը հայտարարել է, որ կատալոնական գրանդը չի պատրաստվում Էլ կլասիկոյից առաջ չեմպիոնական միջանցք կազմակերպել Մադրիդի «Ռեալի» համար:

Նշենք, որ խոսքը վերաբերում է աշխարհի ակումբային առաջնությունում մադրիդյան գրանդի չեմպիոնությանը:

«Շնորհավորում ենք «Ռեալին», բայց պետք է պարզաբանել, որ մենք չեմպիոնական միջանցք կազմակերպում ենք միայն այն մրցաշարերի չեմպիոնների համար, որոնցում մասնակցում ենք նաև մենք»,-ասել է Ամորը:

«Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին:

Նույն շարքից