Սպորտ 

Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Ինտեր». Corriere dello Sport

analitik.am

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել իտալական «Ինտեր», այս մասին գրում է Corriere dello Sport-ը:

Իտալական պարբերականը գրում է, որ «Ինտերն» արդեն կապ է հաստատել Մխիթարյանի գործակալի հետ և բանակցություններ վարել:

Ավելի վաղ հայտնվում էր, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է «Բորուսիան», որտեղ վերջինս արդեն հանդես է եկել:

Նույն շարքից