Հասարակություն 

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը և Brexit գուշակած Վանգան երկու գուշակություն ունի 2018 թվականի համար

analitik.am

Վանգան, ով ժամանակին գուշակել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման վերելքը և ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, գուշակություններ ունի նաև 2018 թվականի համար, գրում է Daily Mail-ը:

Առաջին գուշակությունը վերաբերում է Չինաստանին: Վանգան մասնավորապես նշել է, որ Չինաստանը դառնալու է գերտերություն և ԱՄՆ-ին իջեցնելու է առաջն հորիզոնականից ՀՆԱ-ի մասով:

Հարկ է նշել, որ 1996 թվականին, երբ Վանգան մահացավ, Չինաստանը շատ հեռու էր գերտերություն համարվելուց: Այդ երկրի ՀՆԱ-ն 734 միլիարդ դոլար էր, իսկ այսօր այդ ցուցանիշը մոտենում է 12 տրիլիոնին:

Վանգայի երկրորդ գուշակությունը վերաբերում է Վեներային: Նրա խոսքերով, 2018 թվականին Վեներայի վրա էներգիայի նոր ձև է հայտնաբերվելու:

Այս մասով նշենք, որ աշխարհի լավագույն ուղեղներն արդեն վաղուց են լրջորեն հետաքրքրված նոր էներգիայի աղբյուր գտնելով: Իսկ այս տարի ամերիկյան և ռուսական կողմերը քննարկել են Venera-D համատեղ առաքելության հարցը:

Նույն շարքից