Հասարակություն 

Մոսկվայում ավտոբուսը ներխուժել է ստորգետնյա անցում. Կան զոհեր և վիրավորներ

analitik.am

Մոսկվայում ավտոբուսը մտել է ստորգետնյա անցում, ինչի արդյունքում զոհեր և վիրավորներ կան: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Մասնավորապես նշվում է 5 զոհի և 15 վիրավորի մասին:

Ավտովթարը տեղի է ունեցել մետրոյի «Славянский бульвар» կայարանի մոտ: Ավտոբուսի վարորդն արդեն ձերբակալվել է:

Վարկածներից մեկի համաձայն, վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան: Կա նաև վարկած, որ ավտոբուսն անսարք է եղել:

Ահաբեկչության վարկածը չի քննարկվում:

Նույն շարքից