Գլխավոր Հասարակություն 

Քաղաքապետը վստահ է, որ տաք ձմեռը և ձյան բացակայությունը աղոթքի արդյունք են

analitik.am

Պարզվում է, որ կան քաղաքական գործիչներ, ովքեր լրջորեն հավատում են աղոթքի ուժին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Կալինինգրադի քաղաքապետ Ալեքսանդր Յարոշուկին: Նա կարծում է, որ երկրամասում ձյան բացակայությունը կապված է քաղաքացիների աղոթքի հետ:

«Ինչպես երևում է, մենք չափից շատ ենք աղոթել: Սակայն հենց դա է մեզ փրկում, քանի որ դուք գիտեք, թե ինչ վիճակում են մեր ենթակառուցվածքները»,-ասել է քաղաքապետը:

Հարկ է նշել, որ դեռ 2015 թվականին այս քաղաքապետը խորհուրդ էր տալիս աղոթել տաք ձմեռ ունենալու համար, երբ հայտնի դարձավ, որ քաղաքի իշխանությունները չեն կարողանում կատարել իրենց աշխատանքն առատ ձյան ժամանակ:

 

Նույն շարքից