Հասարակություն 

60 տարի ընկերություն արած տղամարդիկ պարզել են, որ իրականում հարազատ եղբայրներ են

analitik.am

Հավայիում 60 տարի ընկերություն արած տղամարդիկ պարզել են, որ իրականում հարազատ եղբայրներ են, հայտնում է  KHON2-ը:

Ալան Ռոբինսոնն ու Ուոլթեր Մաքֆարլանն ընկերություն են անում 6-րդ դասարանից: Նրանց գրեթե բոլոր ագականներն մահացել են: Ռոբինսոնը մեծացել է որդեգրած ընտանիքում, իսկ Մաքֆարլանին մեծացրել է միայնակ մայրը, նա երբԵք իր կենսաբանական հորը չի հանդիպել:

Եղբայրները տարիներ շարունակ որոնել են իրար՝ անգամ չենթադրելով, որ այդքան մոտ են:

Հայտնվում է, որ Ռոբինսոնն ու Մաքֆարլան Ancestry.com ծրագրի օգնությամբ են պարզել, որ իրականում ոչ միայն ընկերներ են, այլ նաև՝ հարազատ եղբայրներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և վերջինիս հարսնացուն՝ Մեգան Մարքլը, ազգականներ են:

Նույն շարքից