Հասարակություն 

Տղամարդը կնոջ հագուստով մտել է բանկ և փորձել է մահացած մոր անունով վարկ վերցնել

analitik.am

Մոսկվայում իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, ով կնոջ կերպարով մտել է բանկ և փորձել է մահացած մոր փաստաթղթերով վարկ վերցնել:

Իրավապահներին դեպքի վայր հրավիրել են բանկի աշխատակիցներ, որոնց շփոթության մեջ է գցել տարօրինակ հաճախորդի տեսքն ու ներկայացրած փաստաթղթերը:

Արդյունքում ձերբակալվել է 39-ամյա տղամարդ: Հարուցվել է քրեական գործ, որպես խափանման միջոց ընտրվել է քաղաքից չբացակայելու պահանջը:

Նույն շարքից