Հասարակություն 

Կաթնամթերք արտադրողները զգուշացվել են

analitik.am

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաները, տոնական օրերին ընդառաջ, հանդիպումներ են անցկացնում սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ: Կաթնամթերք արտադրողներին զգուշացվել է, որ Ծառայությունը հերթապահություն է սահմանելու տոների ընթացքում և հսկողությունը լինելու է առավել քան խիստ: Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը տնտեսվարողներին հորդորել է ամենայն ուշադրությամբ հետևել սեփական արտադրանքի որակին՝ զգուշացնելով, որ ժամկետանց ապրանքների իրացման, մակնշման խախատումների դեպքերը պետք է բացառվեն, իսկ հայտնաբերված խախտումների համար կկիրառվեն օրենքով սահմանված խիստ պատժամիջոցներ:

DSC_6040    DSC_6045    DSC_6054

Կաթնամթերք արտադրողները որոշ դժգոհություններ են հայտնել՝ կապված իրացման ցանցերում պահման պայմանների հետ: Բարձրացված հարցերը քննարկվել են նաև իրացման ցանցերի ներկայացուցիչների հետ: Տեսչության պետը հորդորել է ուշադիր լինել սննդամթերքի ժամկետներին ու մակնշումներին՝ ընդունման պահին, հետո նաև՝ պատշաճ ապահովել դրանց պահման սահմանված պայմանները:

DSC_6343    DSC_6336    DSC_6341

Տնտեսվարողների հետ հանդիպումների ընթացքում խոսվել է նաև 2018-ին սպասվող փոփոխությունների ու անելիքների, Եվրասիական տնտեսական միության կանոնակարգի պահանջների մասին: Ուշադրություն է հրավիրել հունվարից ուժի մեջ մտնող համապատասխանության հայտարարագրի նոր կարգի վրա, տնտեսվարողներին ներկայացվել է ներմուծում իրականացնելիս  պահանջվող փաստաթղթերի ցանկը: Ծառայությունն իր պատրաստակամությունն է հայտնել պարբերաբար տրամադրել խորհրդատվություն՝ տնտեսվարողների իրազեկվածությունը բարձրացնելու և նոր պահանջներին ծանոթացնելու նպատակով:

Նույն շարքից