Հասարակություն 

Վին Դիզելի մասնակցությամբ ֆիլմերը 2017 թվականին 1,6 միլիարդ դոլար են հավաքել

analitik.am

Forbes-ը հրապարակել է 2017 թվականի ամենաեկամտաբեր դերասանների ցանկը: Ցանկը հրապարակվել է Box Office Mojo կայքի տեղեկությունների հիման վրա:

Այսպես, 2017 թվականի ամենաեկամտաբեր դերասանը Վին Դիզելն է: Նրա մասնակցությամբ ֆիլմերն ավարտվող տարում հավաքել են 1,6 միլիարդ դոլար: Իսկ ամենաեկամտաբերը դարձել է «Ֆորսաժ 8»-ը:

Երկրորդ հորիզոնականում Դուեն Ջոնսոնն է, ում ևս կարելի է տեսնել վերոնշյալ ֆիլմում:

Լավագույն տասնյակում հայտնվել են նաև Էմմա Ուոթսոնը, Ջոնի Դեփը, Դեյզի Ռիդլին, Թոմ Հոլլանդը, Քրիս Փրեթը, Քրիս Հեմսֆորթը, Ջոն Բոյեգը:

Նույն շարքից