Հասարակություն 

Հայուհին դատի է տվել Apple-ին և 1 տրիլիոն դոլար է պահանջում

analitik.am

Կալիֆորնիայի բնակչուհի Վիոլետա Մաիլյանը դատի է տվել Apple-ին, ամերիկյան հսկայից պահանջելով  999 999 999 000 դոլար փոխհատուցում, հայտնում է Patently Apple-ը:

Հայուհին Apple-ին մեղադրում է անբարեխիղճ մրցակցության և օգտատերերից ինֆորմացիա թաքցնելու մեջ: Նա ընկերությանը մեղադրում է նրանում, որ վերջինիս ղեկավարությունը միտումնավոր վատացնում է նախորդ գաջեթների աշխատունակությունը, որպեսզի մարդիկ գնեն նորերը:

Ավելի վաղ Apple-ը խոստովանել էր, որ թուլացնում է գաջեթների ունակությունները, սակայն դա արվում է, որպեսզի դրանք շատ հաճախ լիցքավորվելու կարիք չունենան:

Նույն շարքից