Քաղաքականություն 

Էրդողանն Ասադին ահաբեկիչ է անվանել

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ահաբեկիչ է անվանել, ում հետ պետք չէ խոսել հակամարտության խաղաղ կարգավորման մասին, հայտնում է Reuters-ը:

«Ասադը, անկասկած, ահաբեկիչ է, ով ահաբեկչությամբ է զբաղվում պետական մակարդակով: Ինչպե՞ս մենք կարող ենք ապագան քննարկել Սիրիայի նախագահի հետ, ով սպանել է մոտ մեկ միլիոն համերկրացու»,-հայտարարել է Էրդողանը:

Այս տարի սեպտեմբերին Սիրիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիային այլևս գործընկեր երկիր չի համարում: Իսկ կոնկրետ Էրդողանի մասին Ասադն ասել էր՝ այն բանից հետո, երբ պարզվեց, որ վերջինս օգնում է ահաբեկիչներին, նա խաղում է քաղաքական մուրացկանի դեր:

Նույն շարքից