Հասարակություն 

Վթար՝ «Volkswagen passat»-ի մասնակցությամբ. տուժել են անչափահասեր

analitik.am

Դեկտեմբերի 27-ին, ժամը 21:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկի մոտակայքում («Ալմաստ» գործարանի մոտակայք) տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen passat» մակնիշի 34 ZR 496 պետհամարանիշի (վարորդ՝ 2002 թ. ծնված Ա. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է էլ.սյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ 2002 թ. ծնված Ա. Մ.-ը և 2002 թ. ծնված Ս. Բ.-ը (ծնվ. 2002թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ:

Նույն շարքից