Հասարակություն 

Գեղեցկության սրահում կատարված գողությունը բացահայտվեց

analitik.am

Հուլիսի 12-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Երևան քաղաքի գեղեցկության սրահներից մեկի տնօրենը և հայտնել, որ հաճախորդից գումար են գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 20.10-ին, 1995 թ. ծնված Հերմինե Խ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ից մինչև ժամը 16.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Սայաթ-Նովայի պողոտայի գեղեցկության սրահում իր պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 70.000 դրամ և 5.000 ռուբլի:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է դեկտեմբերի 6-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվող և դեկտեմբերի 21-ին նույն բաժնի ծառայողների կողմից բերման ենթարկված, 1994 թ. ծնված Էդգար Հ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից