Հասարակություն 

Շարմ էլ Շեյխում միշտ ուրախ են ընդունել բարեկամ Հայաստանից ժամանող զբոսաշրջիկներին. Խալեդ Ֆուդա

analitik.am

Դեկտեմբերի 27-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպեց Հարավային Սինայի նահանգապետ, գեներալ Խալեդ Ֆուդային։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մելքոնյանը նշեց, որ Հարավային Սինայի Շարմ Էլ Շեյխ առափնյա հանգստավայրը հայ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից է և 2017թ հունիսից իրականացվող Երևան-Շարմ Էլ Շեյխ կանոնավոր չվերթները նպաստում են ինչպես զբոսաշրջության, այնպես էլ՝ երկու երկրների միջև գործարար շփումների ակտիվացմանը։
Նահանգապետ Ֆուդան իր հերթին նշեց, որ Շարմ էլ Շեյխում միշտ ուրախ են ընդունել բարեկամ Հայաստանից ժամանող զբոսաշրջիկներին։ Նա ընդգծեց, որ Հարավային Սինայում մշտապես աշխատանքներ են տարվում զբոսաշրջիկների հանգիստն առավել հարմարավետ և անվտանգ դարձնելու համար։

Զրուցակիցները նաև անդրադարձան առևտրատնտեսական և մշակութային համագործակցության հեռանկարներին։

Նույն շարքից