Այսօր ամեն ինչ պարզ կլինի՝ կտեղափոխվի արդյո՞ք «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն «Բարսելոնա», թե՝ ոչ:
Diario Sport-ը փոխանցում է, որ առաջիկա ժամերին հանդիպում է կայանալու ֆուտբոլիստի գործակալի հետ, որի ժամանակ էլ հարցը վերջնական կլուծվի:
Ավելի վաղ հայտնվում էր, որ անգլիական գրանդը պատրաստ է 150 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել բրազիլացուն: