Ռազմական 

Խորհրդակցություն՝ Արցախի ՊԲ շտաբում

Ամանորի նախաշեմին հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում պաշտպանության բանակ այցելած ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը դեկտեմբերի 28-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի կողմից հրավիրված ծառայողական խորհրդակցությանը, որին ներկա էր նաև բանակի վարչությունը:

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ներկաներին 2017թ. կատարված մեծ ծավալի աշխատանքների համար, անդրադարձել հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության հետագա խնդիրներին, շնորհավորել ՊԲ բոլոր զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Լևոն Մնացականյանը, անչափ բարձր գնահատելով ռազմական համագործակցության արդի մակադակը, նույնպես վստահություն է հայտնել, որ առաջիկայում ևս այս համատեքստում կարձանագրվեն միայն դրական զարգացումներ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Related Articles