Հասարակություն 

Սաուդյան Արաբիայում կրկին արքայազներ են ձերբակալվել. Նրանք պահվում են ահաբեկիչների հետ

analitik.am

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են 11 արքայազնի, որոնք գնացել են թագավորական պալատ թագավորության վերնախավի նկատմամբ վարվող քաղաքականության դեմ բողոքելու համար, գրում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:

Արքայազները ձերբակալվել են այն բանից հետո, երբ հրաժարվել են լքել պալատը: Ձերբակալվածների անունները չեն հրապարակվում:

AP-ի տեղեկություններով, արքայազները պահանջել են վերականգնել կարգը, որի համաձայն թագավորական ընտանիքի անդամներին գումար է հատկացվել ջրի և էլեկտրաէներգիայի համար: Բացի դրանից, արաքայազները փոխահատուցում են պահանջել իրենց ընտանիքի անդամներից մեկին մահապատժի ենթարկելու համար:

Ձերբակալվածների տեղափոխել են Ալ-Հայիր բանտ, որտեղ պահվում են նաև ահաբեկիչներ:

Նույն շարքից