Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Օպերացիա «Բերքաբեր Համընկնում». Իրանը հրապարակել է ԿՀՎ դավադրության փաստերը

analitik.am

Ինչպես հայտնում է «Տասնիմ Լրատվական գործակալություն», ԻԻՀ համակարգի նպատակահարմարությունը որոշող ժողովի քարտուղար Մոհսեն Ռեզային հրապարակել է Իրանի դեմ պատրաստված դավադրության օպերացիայի կազմակերպիչների անունները, հանդիպումների վայրը, օպերացիայի անվանում և բազմաթիվ այլ դետալներ: Նա մասնավորապես նշել է, որ ամիսներ առաջ իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում տեղի ունեցած գաղտնի հանդիպման ընթացքում քննարկվել է «Բերքաբեր Համընկնում» անվամբ գործողության իրականացումը, որը պետք է բաղկացած լիներ երկու փուլից և մեկնարկեր 2017-ի դեկտեմբերի կեսից:

Ռեզային նշել է, որ հանդիպմանը ներկա է եղել ԿՀՎ Իրանի գծով ղեկավար Մայքլ Դանդրեան, Սադամ Հուսեյնի նախկին աշխատակազմի ղեկավարը և Հուսեյնի աներորդին, որոնց միացել էին Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները, Բարզանի ընտանիքի անդամները և Մոջահեդինե Խալղ կազմակերպության անդամները:

Նախատեսվում էր, որ առաջին փուլում կազմակերպիչները, Իրանի ներսում խժդժություն կազմակերպելով, իշխանության վերահսկողությունից դուրս կբերեն իրավիճակն Իրանի խոշոր քաղաքներում: Մինչդեռ երկրորդ փուլում երկիր ներթափանցած Մոջահեդինե Խալղ մարքսիստ ծայրահեղականները կվատթարացնեին իրավիճակը մասսայական բռնություն կիրառելով, որը հիմք կհանդիսանար միջամտելու ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համար:

Պաշտոնյաները նաև հաստատում են, որ անցած շաբաթների անկարգությունների արդյունքում ձերբակալվածները պատրաստվել են Մոջահեդինե Խալղ կազմկաերպության կամ Տաֆկիրի ահաբեկչական կառույցի կողմից:

Նույն շարքից