Հասարակություն 

Իրանի նախկին նախագահի փաստաբանը հերքել է վերջինիս ձերբակալության մասին լուրերը. Erem news

analitik.am

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի փաստաբան Ադել Հայդարին հերքել է մի շարք ԶԼՄ-ների տարածած ինֆորմացիան, որի համաձայն երկրի նախկին նախագահը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Erem news-ը:

Հայդարին մասնավորապես նշել է, որ Բուշերում Ահմադինեժադին ձերբակալելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ արաբական Al-Quds Al-Arabi-ն, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, իբր Իրանի նախկին նախագահը ձերբակալվել է իշխանությունների դեմ ցույցերին աջակցելու համար:

Ինֆորմացիան պաշտոնապես չէր հաստատվել:

Նույն շարքից