Գլխավոր Քաղաքականություն 

Թրամփը ձախողել է Իրանում հեղաշրջման փորձը.Մարգուլիս

analitik.am

ԱՄՆ ամենահայտնի կոլումնիստներից մեկը՝ Էրիկ Մարգուլիսը, հանդես է եկել հոդվածով, որում Իրանում հեղաշրջման փորձի նախապատրաստման և ձախողման պատասխանատվությունը դնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա: Ուշագրավն այն է, որ այս հոդվածն իր հիմնադրած ինստիտուտի կայքում է արտատպել 2008 և 2012 թվականների ԱՄՆ հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, ԱՄՆ նախկին կոնգրեսական Ռոն Փոլը:

Մարգուլիսը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին լրատվություն «արտադրելու» և սոցցանցերում անկարգություններ հրահրելու մեջ, հիշեցնում է, որ նախագահ Թրամփը պետք է մոտակա երկու շաբաթվա ընթացքում որոշում կայացնի՝ արդյո՞ք վավերացնելու է Իրանի և վեցյակի միջև կնքված միջուկային համաձայնագիրը, թե հետևելով Իսրայելի թելադրանքին, փորձելու է վիժեցնել պրոցեսը:

Այս հրապարակումն առավել ուշագրավ է երեկ տեղի ունեցած հերթական տեղեկատվական կեղծիքի շրջանառման համատեքստում: Վաղ առավոտյան իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով Լոնդոնում գործող Al-Quds Al-Arabi արաբական թերթի աղբյուրներին, պնդում էին, որ Իրանում ձերբակալվել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը՝ իբր անկարգությունները կազմակերպելու մեղադրանքով: Ժամեր անց համաշխարհային հեղինակավոր լրատվականները տարածում էին նույն տեղեկությունը նույն աղբյուրին հղում անելով: Հետ չմնացին նաև հայաստանյան լրատվականները, որոնք հերթով արտատպեցին նյութը: Նույն օրն ավելի ուշ, Ահմադինեջադի որդու և փաստաբանի վրա հղում անելով, իրանական աղբյուրները հերքեցին նրա ձերբակալման մասին տեղեկությունները:

Մարգուլիսի հրապարակման բնօրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նույն շարքից