Քաղաքականություն 

Օփրա Ուինֆրին չի պատրաստվում մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին, իսկ Թրամփը կառաջադրի իր թեկնածությունը

analitik.am

NBC-ն հայտնում է, որ հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին չի պատրաստվում 2020 թվականին մասնացկել ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Հեռուստաընկերության տեղեկություններով, Ուինֆրին նման մտադրություն չունի:

Ավելի վաղ Ոսկե գլոբուսի մրցանակաբաշխության ժամանակ հայտնի հեռուստահաղորդավարուհու ելույթից հետո որոշ ԶԼՄ-ներ գրեցին այն մասին, որ վերջինս մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին:

Դրանից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Հիդլին հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականին կրկին առաջադրելու է իր թեկնածությունը:

Նույն շարքից