Քաղաքականություն 

Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ քաղաքացիներն իրավունք ունեն բողոքել ցույցերի միջոցով

analitik.am

Իրանի հոգևոր առաջանորդ այաթոլլահ Ալի Համենեին հայտարարել է, որ քաղաքացիներն իրավունք ունեն իրենց բողոքի ձայնը բարձրացնել ցույցերի միջոցով, սակայն պետք չէ նման երևույթները շփոթել բռնության հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ալի Համենեիի խոսքերով, երբ քաղաքացիները հավաքվում են և բողոքում ինչ-որ բանի դեմ, դա մեկ հարց է, իսկ երբ ոմանք օգտվում են դրանից և վիրավորում Ղուրանը, իսլամը, պղծում  դրոշը, դա մեկ այլ հարց է:

Նշենք, որ 2017 թվականի վերջեն օրերից Իրանի որոշ խոշոր քաղաքներում ցույցեր են սկսվել: Ցուցարարները բողոքում են թանկացումների դեմ:

 

 

 

Նույն շարքից