Հասարակություն 

Երկիր մոլորակը շոտով վերածվելու է դժոխքի. Սթիվեն Հոքինգ

analitik.am

Անգլիացի ֆիզիկոս  Սթիվեն Հոքինգը կարծում է, որ Երկիր մոլորակը կրկնելու է Վեներայի ճակատագիրը: Նրա խոսքերով, եղանակային փոփոխությունները հանգեցնելու են մարդկության ոչնչացմանը, իսկ մեր մոլորակը վերածվելու է դժոխքի:

Գիտնականի խոսքերով, մոտ 4 միլիարդ տարի առաջ Վեներան եղել է Երկիր մոլորակի նման, սակայն ինչ-ինչ պատճառներով վերածվել է հրե գնդի: Հաշվի առնելով այն, որ Երկիր մոլորակի տարիքը գնահատվում է 4,5 միլիարդ տարի՝ մոտ 500 միլիոն տարի անց այն կվերածվի անկենդան տարածքի:

Հոքինգի կարծիքով, մարդկությունը պետք է վերջ տա վտանգավոր նյութերի արտանետմանը, հակառակ դեպքում ոչնչացումն անխուսափելի է:

 

Նույն շարքից