Քաղաքականություն 

Էրդողանը մտադիր է անձամբ հանդիպել Մերկելի հետ

analitik.am

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է անձամբ հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում է Bild-ը:

Ավելի վաղ Չավուշօղլուն նշել է, որ երկու երկրների միջև լարվածություն գոյություն ունի և կողմերը ցանկանում են երկխոսության միջոցով հաղթահարել այն:

Նշվում է, որ Էրդողանը երկու տարբերակ է քննարկում՝ Մերկելին հրավիրել Անկարա, կամ անձամբ մեկնել Գերմանիա:

Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները խիստ լարվեցին 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, երբ եվրոպական կողմը սկսեց քննադատել Անկարային զանգվածային ձերբակալությունների և ոչ ադեկվատ արձագանքի մեջ:

 

Նույն շարքից