Հասարակություն 

Իրանում 5 նոր երկրաշարժ է տեղի ունեցել մեկ օրվա մեջ

analitik.am

Առնվազն 5 մագինտուդ հզորությամբ ամենաքիչը 5 երկրաշարժ է տեղի ունեցել այսօր Իրանի և Իրաքի սահմանին: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով Իրանի սեյսմոլոգիական ծառայությանը:

Երկրաշարժերից ամենաուժեղը՝ 5,6 մագինտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել Իրանի արևմուտքում գտնվող Սումար բնակավայրում:

Իրանը գտնվում երկրաշարժերով վտանգավոր գոտում: Այստեղ հաճախ են ստոգերտնյա ցնցումներ լինում: Վերջին շրջանում ամենաավերիչ երկրաշարժերից մեկը տեղի ունեցավ նոյեմբերի կեսերին, երբ բնական աղետի արդյունքում ավելի քան 600 մարդ զոհվեց:

Նույն շարքից