Հասարակություն 

Հարձակում՝ Բրյուսելի թուրքաբնակ թաղամասում գտնվող հայկական միության շենքի վրա

analitik.am

Հունվարի 5-ի գիշերը Բրյուսելի Սհարբեք թաղամասում գտնվող հայկական «Սահակյան միության» շենքի վրա անհայտ անձինք կրակ են արձակել և դիմել փախուստի: Այս մասին հայտնում է Ստամբուլում լույս տեսնող «Agos» թերթը: Հարձակման հետևանքով վնասվել են շենքի դուռն ու պատուհանները: Զոհեր ու վիրավորներ չկան: Կազմակերպությունը ներկայումս փակ է, սակայն շուտով կվերաբացվի:

Աղբյուրը ենթադրում է, որ հարձակումը կարող էր իրականացված լինել ազգայնամոլական հողի վրա, քանի որ թաղամասը հիմնականում թուրքաբնակ է: Այստեղ ապրում են Թուրքիայից գաղթած քաղաքացիներ, որոնք տարիներ շարունակ աչքի են ընկել իրենց ազգայնամոլական գործունեությամբ:  «Agos»ը հիշեցնում է, որ 6 տարի առաջ այստեղ  հարձակման էին ենթարկվել հայկական և ասորական կազմակերպությունները:

Իսկ տեղի թաղապետը ազգությամբ թուրք Էմիր Քիրն է, ով մի քանի անգամ  քրդերին արգելել էր թաղամասում ցույցեր կազմակերպել:

«Սահակյան միությունը» վրա հարձակումը իրականացվել է Սուրբ Ծննդյան նախօրեին, ինչը պատահական չէ:

Դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել:

Աղբյուր՝ ermenihaber.am

Նույն շարքից