Հասարակություն 

Սպասվում է առանց տեղումների եղանակ

analitik.am

Հանրապետության տարածքում`

Հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի14-ի և 15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           11.50C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -22.70C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           -3.10C

Նույն շարքից