Քաղաքականություն 

Թրամփը հայտնել է, թե ինչու է չեղյալ համարել Մեծ Բրիտանիա այցը

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է համարել Մեծ Բրիտանիա պաշտոնական այցը: Փետրվարին նա պետք է մասնակցեր Լոնդոնում նոր դեսպանատան բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Թվիթերյան իր էջում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի աջակցում Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի որոշումը, որով դեսպանատան նախկին շենքը վաճառվեց և ձեռք բերվեց նորը: Թրամփը նշել է, որ դա վատ գործարք է, և ինքը չի կտրելու կարմիր ժապավենը:

Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատան տեղափոխության մասով որոշումը կայացվել է 2008 թվականին: Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշեց դեսպանատունը Փոքր Ամերիկա թաղամասից տեղափոխել Գրոսվենոր-սքվեր:

 

Նույն շարքից