Հասարակություն 

Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տալու

analitik.am

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տալու: Այս մասին վերջինս հայտարարեց այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

2015 թվականին Հայրապետյանը հայտարարել էր, որ հրաժարական կտա, եթե ազգային հավաքականն իրավունք չստանա մասնակցելու 2018 թվականի աշխարհի առաջնությանը:

ՀՖՖ նախագահն այսօր հայտնեց, որ ինքն ունի ծրագիրը, որով հստակ առաջ է շարժվում, իսկ եթե կա ինչ-որ մեկը, ով ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, թող իր ծրաագրով մասնակցի ընտրություններին:

Լրագրողներից մեկի հարցին, թե ում է Հայրապետյանը տեսնում ՀՖՖ նախագահի պաշտոնում, վերջինս ասաց՝ իրեն:

 

Նույն շարքից