Քաղաքականություն 

Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի հետ

analitik.am

Ս.թ. հունվարի 10-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մասնակցեց Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի կողմից կազմակերպած երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պատվին տրվող ամենամյա ընդունելությանը:

Ավստրիայի նախագահ Վան դեր Բելլենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ դեսպան Կիրակոսյանն ավստրիական պետության ղեկավարին փոխանցեց Նոր՝ 2018 թվականի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները և հույս հայտնեց, որ հայ-ավստրիական բարեկամական հարաբերություններն առաջիկայում էլ ավելի կզարգանան և կհամալրվեն բովանդակային նոր համագործակցությամբ:

Նույն շարքից