Հասարակություն Տնտեսություն 

Մոսկվան հույս ունի կրիպտովալյուտաների միջոցով խուսափել սանկցիաներից․Handelsblatt

analitik.am

Վերջին ամիսների ընթացքում կրիպտովալյուտաները՝ մասնավորապես բիտկոինը, ցնցեցին ամբողջ աշխարհը։ Գերմանական Handelsblatt-ը գրում է, որ արժութային բանկերը սկսել են հասկանալ, որ պետք է լուրջ վերաբերվել այս հարցին, ուստի առաջարկում են լուծման մի քանի տարբերակ։ Դեռևս դեկտեմբերին Շվեդիայի Կենտրոնական Բանկի նախագահը հայտարարեց, որ զարմանալի չէ իրենց մեծ հետաքրքրվածությունը բիտկոիններով, քանի որ վերջիններս արդեն գրավում են համաշխարհային կենտրոնական բանկերի գործունեության բոլոր ոլորտները։ Շվեդներն արդեն քննարկում են վիրտուալ կռոնի թողարկման հարցը։ Հոդվածագիրները նշում են, որ Էստոնիայում նույնպես կա նման միտք, սակայն այն ոչ թե ԿԲ-ն է առաջարկել, այլ կառավարության ներկայացուցիչը՝ նպատակ ունենակով երկիրը գրավիչ դարձնել ինտերնետային ընկերությունների համար։

Կրիպտովալյուտաների հետ կապված կա հիմնական չորս դիրքորոշում․

1․Առաջարկվում է արժութային բանկերի կողմից թողարկել թվային կանխիկ փող։ Խոսքը ոչ թե նոր արժույթի մասին է, այլ փողային շրջանառության այլ տեսակի՝ օրինակ վիրտուալ կոպեկներ և այլն։

Այս մեթոդի կիրառումը կապված է հսկայական ծախսերի հետ, ուստի այն կարող է գործարկվել միայն այն դեպքում, երբ լինի վստահություն, որ  նման առաջարկն ունի ձևավորված կայուն պահանջարկ։

2․ Նոր արժույթի թողարկում։ Այստեղ խնդիրն այն է, որ արժութային բանկերը չեն ներմուծի նոր արժույթ, որի փոխարժեքը կտատանվի հիմնական արժույթի փոխարժեքի սահմաններում։ Իհարկե, հնարավոր է, որ կայացած դրամական համակարգ չունեցող ինչ-որ երկիր որոշի, որ պետք է զրոյից սկսել և խոշոր ներդրումներ կատարի  էլեկտրոնային փողերի թողարկման մեջ։ Դրա վառ օրինակն է Վենեսուելան․ Վերջինիս կառավարությունը հայտարարեց, որ պատրաստվում է նոր կրիպտովալյուտաներ ստեղծել, որոնց արժեքը պայմանավորված կլինի նավթի արժեքով։ ՌԴ նախագահ Պուտինն էլ համարվում է կրիպտովալյուտաների ֆանատ՝ Մոսկվան դրանցում միջազգային պաշտոնական բանկային համակարգը շրջանցելու  հնարավորություն է տեսնում, ինչն էլ թույլ կտա խուսափել սանկցիաներից։

3․Այս տարբերակում առաջարկվում է որոշակի սահմանափակումներով թույլատրել կրիպտովալյուտաների օգտագործումը։

4․ Վերջին քննարկվող տարբերակում էլ առաջարկվում է բլոկչեյններն օգտագործել արժութային բանկերի ներքին նպատակների համար։

Handelsblatt-ի հոդվածը հեղինակները եզրափակում են կանխատեսումներով, որոնց համաձայն հնարավոր է, որ մի օր գուցե կրիպտովալյուտաներն այնքան արդյունավետ լինեն, որ այլևս բանկային քարտերի միջոցով փոխանցումների կարիք չլինի։ Սակայն հնարավոր է նաև, որ դրանք այդպես էլ մնան որպես պիլոտային ծրագիր։

Նույն շարքից