Սպորտ 

Մեսսիի հերթական անհավանական ռեկորդը

analitik.am

Իսպանիայի առաջնության առաջին շրջանի վերջին տուրում «Բարսելոնան» 2:4 հաշվով կամային հաղթաանակ տոնեց «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ՝ վերջին 10 տարում առաջնության շրջանակներում առաջին անգամ կարողանալով հաղթանակ տոնել տանտերերի մարզադաշտում և Արքայական ակումբից առաջ անցնելով 19 միավորով:

Հանդիպման գոլերից մեկի հեղինակն էլ դարձավ կատալոնական գրանդի առաջատար Լեոնել Մեսսին՝ գնդակը հակառակորդի դարպասն ուղարկելով տուգանային հարվածից հետո:

Սա արգենտինացու համար առաջնության շրջանակներում հարազատ ակումբի կազմում 366-րդ գոլն էր: Գոլը ռեկորդային էր: Մեսսին այս գոլով գերազանցեց Գերդ Մյուլերի ռեկորդը՝ դառնալով Եվրոպայի թոփ-5 առաջնություններում ազագային առաջնությունների շրջանակներում մեկ ակումբի կազմում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը:

Մյուլերը 365 գոլի հեղինակ դարձել էր «Բավարիայում»:

Նույն շարքից