Հասարակություն 

Խորհրդարանն ընդունեց եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարությունը

analitik.am

Այսօր՝ հունվարի 16-ին, խորհրդարանը ձայների 90 կողմ ձայնով միաձայն ընդունեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:

Հայտարարությամբ խստորեն դատապարտվում են ահաբեկչության բոլոր դրսևորումները և ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությամբ պայմանավորված թիրախավորված գործողությունները:

Նույն շարքից