Քաղաքականություն 

Հյուսիսային Կորեա մեկնող ամերիկացիներին խորհուրդ են տվել պատրաստել սեփական հուղարկավորությունը

analitik.am

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում իր այն քաղաքացիներին, ոքվեր, չնայած արգելքին, որոշել են մեկնել Հյուսիսային Կորեա, մինչ այդ կտակ գրել և պատրաստել սեփական հուղարկավորությունը, գրում է Fox News-ը:

Պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարութան մեջ նշվում է, որ ամերիկյան իշխանություններն անհնրաժեշտության դեպքում չեն կարող օգնություն ցուցաբերել Հյուսիսային Կորեայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ այդ երկրի հետ չունի դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերություններ:

Հավելենք, որ ԱՄՆ քաղաքացիները, ովքեր որոշում են մեկնել Հյուսիսային Կորեա, հատուկ թույլատվություն են ստանում դրա համար, ինչը տրվում է շատ քիչ դեպքերում:

Նույն շարքից