Քաղաքականություն 

Գագիկ Ծառուկյանը՝ ԵԼՔ-ի թեկնածուին աջակցելու հնարավորության մասին

analitik.am

Այսօր՝ հունվարի 16-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, խոսելով ԵԼՔ-ի դիմումի մասին, որով առաջարկվում է աջակցել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, ասաց, որ եթե նույնիսկ միանան էլ, որևէ բան չի փոխվելու, քանի որ Հանրապետականն էլի ավելի շատ ձայներ է ունենալու:

Ծառուկյանի խոսքերով, ինչ իմաստ կա սկսել մի գործ, որն արդյունք չի տալու:

Ավելի վաղ Ծառուկյան դաշինքը հայտնել էր, որ չի ստացել ԵԼՔ-ի դիմումը:

Դրան երեկ հակադարձեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դիմում օրինակն անձամբ է տեսել Վահե Էնֆիաջյանի ձեռքում:

Ինչ վերաբերում է հունվարի 19-ին թանկացումների դեմ ԵԼՔ-ի երթին մասնակցելուն, Գագիկ Ծառուկյանը ասաց, որ իրենք չեն մասնակցելու դրան: Ծառուկյանի խոսքերով, երկրի նախագահը հայտարարել է, որ խորհրդարանում կքննարկվի այդ հարցը, ամեն մի խմբակցություն իր տեսակետը կասի, կխոսեն նաև իրենք

 

Նույն շարքից